Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունը
Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունը։
Այդ երկրի ԱԳՆ-ից նշում են, թե Սոբհանիի հայտարարությունները, իբր, անհիմն և սադրիչ են։
՛՛Իրանի դեսպանի հայտարարությունները գնահատում ենք որպես ակնհայտ սադրանք: Ադրբեջանի Հանրապետությունը կտրականապես հերքում է այն մեղադրանքները, որ իր օդային տարածքը կամ տարածքն օգտագործվում է որևէ պետության կողմից հարևան Իրանի Իսլամական Հանրապետության կամ որևէ այլ երկրի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար:
Նման մեղադրանքներն անհիմն են, և չկա որևէ հավաստի ապացույց, որը կհաստատի դա։ Մենք ակնկալում ենք, որ Իրանը թույլ չի տա մեր հարաբերությունների ոգուն չհամապատասխանող նման քայլեր, ինչպես նաեւ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի դեսպանի արտահայտած կարծիքների նկատմամբ, որը պարբերաբար հայամետ դիրքորոշում է ցուցաբերում, այլ ոչ թե ներկայացնում է իր երկիրը՛՛,-նշվում է Ադրբեջանի ԱԳն հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքն օգտագործվել է Իսրայելի կողմից Իրանին հարվածելու նպատակով: