կիրակի, փետրվար 9
9 / 2 / 2025
Ադրբեջանի ԱԳ նախարարը հունիսի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Ադրբեջանի ԱԳ նախարարը հունիսի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը վաղը՝ հունիսի 27-ին, պաշտոնական այցով կժամանի Թբիլիսի, հայտնում է NewsGeorgia-ն՝ Վրաստանի ԱԳՆ-ին հղումով։

Նշվում է, որ նախատեսված են հանդիպումներ վարչապետ Իրակլի Կոբախիձեի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի և Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։

Այցը նվիրված է երկկողմ և տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։

  • Կիսվել: