Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի պետքարտուղարի հետ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և զարգացման պետքարտուղար Դեյվիդ Լեմմիի հետ զրույցի ընթացքում «երախտագիտություն է հայտնել Մեծ Բրիտանիայի ջանքերի համար՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։
Բայրամովը հայտարարել է, որ այս հանդիպումը, սակայն, չի կայացել Հայաստանի մերժման պատճառով, ինչը չի նպաստում խաղաղության գործընթացին։