ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ադրբեջանցի իրավապաշտպանը ցնցված է ԼՂ շրջափակումից եւ իր երկրում կատարվող անօրենություններից

Ադրբեջանցի իրավապաշտպանը ցնցված է ԼՂ շրջափակումից եւ իր երկրում կատարվող անօրենություններից

Ամեն տարի մտածում եմ, որ ոչինչ չի կարող ինձ ավելի ցնցել, քան անցյալ տարի, բայց Ադրբեջանը միշտ գտնում է մի բան։ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, հետո Սոյուդլուի բողոքի ակցիաները, իսկ հիմա՝ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի պրոֆեսոր Գուբադ Իբադօղլուի բանտարկությունը, անկեղծ ասած, կորցրի խոսելու ունակությունս։

Սա ուղիղ հայտարարություն է՝ «Դուք չեք կարող մեզ քննադատել և պետք է ենթարկվեք մեր իշխանությանը, այլապես դուք ահաբեկիչ եք, և մենք ձեզ հետ ինչ ուզենք կանենք»։

Նախկինում ողջ ընդդիմությունը «թմրամոլ էր», հիմա նոր տենդենցն այն է, որ նրանք «ահաբեկիչներ» են։ Ի՜նչ հրաշալի ժամանակներում ենք մենք ապրում։

Ադրբեջանցի իրավապաշտպան, անկախ լրագրող և Կովկասում հակամարտությունների փորձագետ Համիդա Գիյասբեյլի

  • Կիսվել: