52 մլն դոլարի օգնություն`Հայաստանին․ 2 միլիոնը նախատեսվում է ծախսել ԼՂ-ում ականզերծման աշխատանքների համար
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին , որով առաջարկվում է 52 մլն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին : Տնտեսական և մասնավոր հատվածի զարգացման, էներգետիկ անկախության, ժողովրդավարության, օրենքի գերակայության և այլ նպատակներով:
Որից 2 միլիոն դոլար նախատեսվում է ծախսել Լեռնային Ղարաբաղում ականզերծման աշխատանքների համար։