ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
400 միլիոն բարել նավթ ՄԷԳ երկրներից՝ մատակարարումների խափանումները մեղմելու համար

400 միլիոն բարել նավթ ՄԷԳ երկրներից՝ մատակարարումների խափանումները մեղմելու համար

Միջազգային էներգետիկ գործակալության՝ ՄԷԳ-ի անդամ երկրներն հայտարարել են, որ այս պահին պարտավորվել են շուկային տրամադրել 400 միլիոն բարել նավթ՝ Իրանի հետ պատերազմի հետևանքով նավթի առևտրի խափանումները մեղմելու համար: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:

ՄԷԳ գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը, մասնավորապես, նշել է. «ՄԷԳ երկրները շուկային կտրամադրեն 400 միլիոն բարել նավթ... Հորմուզի նեղուցի փաստացի փակման պատճառով մատակարարումների կորուստը փոխհատուցելու համար»:

Այս պահին Միացյալ Նահանգները պարտավորվել է տրամադրել 172 միլիոն բարել՝ ի հավելումն գործակալության 31 անդամ երկրների այլ պաշարների։ Այս պաշարները կտրամադրվեն մինչև մարտի վերջ՝ Եվրոպայում խոստացված 107,5 միլիոն բարելի հետ միասին (կառավարական և արդյունաբերական միացյալ պաշարներ):

Ըստ գործակալության՝ Ասիա-Օվկիանիա տարածաշրջանի անդամ երկրներն իրենց պաշարները կբացեն անմիջապես։

  • Կիսվել: