հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
4 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայում

4 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայում

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,0 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին գրառում է կատարել Աղետների կառավարման վարչությունը՝ X սոցիալական ցանցում։

Գերատեսչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 09:18-ին Էլբիստանի շրջանում։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 14,37 կմ խորության վրա։

  • Կիսվել: