շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
2023 թվականին ականների և զինամթերքի պայթյունների զոհ է դարձել 58 ադրբեջանցի

2023 թվականին ականների և զինամթերքի պայթյունների զոհ է դարձել 58 ադրբեջանցի

Ադրբեջանում 2023 թվականին ականների և զինամթերքի պայթյունների զոհ է դարձել 58 մարդ։ Այս մասին գլխավոր դատախազության ընդլայնված կոլեգիայի նիստում հայտարարել է գլխավոր դատախազ Քամրան Ալիեւը։

Նույն տարում 39 ադրբեջանցի է վիրավորվել ականների և զինամթերքի պայթյուններից:

2020 թվականի նոյեմբերից մինչ օրս ականների և զինամթերքի հետևանքով զոհվել է 342 ադրբեջանցի, 277-ը` վիրավորվել։

  • Կիսվել: