16 զոհ. Ինդոնեզիայի ծերանոցում հրդեհ է բռնկվել
Ինդոնեզիայի Մանադո քաղաքի ծերանոցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է 16 մարդ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Նշվում է, որ ոստիկանությունը հետաքննում է միջադեպի պատճառները։ Իրավապահ մարմինների աշխատակիցները փորձում են պարզել զոհերի ինքնությունը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


