չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
«Ժամանակ»․ Փոփոխություն Հարկային օրենսգրքում. բեռնատարները կազատվեն ԱԱՀ-ից

«Ժամանակ»․ Փոփոխություն Հարկային օրենսգրքում. բեռնատարները կազատվեն ԱԱՀ-ից

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում և ավելացված արժեքի հարկի վճարումից ազատել մինչև 5 տոննա քաշ ունեցող էլեկտրական շարժիչով աշխատող բեռնատարները: Գործող օրենքով ԱԱՀ-ի վճարումից ազատված են էլեկտրական շարժիչով մարդատար մեքենաները և մոպեդները: Ընդհանրապես ճիշտ կլինի, եթե հարկումից ազատվեն բոլոր տիպի էլեկտրամոբիլները՝ անկախ քաշից և նշանակությունից, դրանով նպաստելով օդի աղտոտվածության նվազեցմանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: