երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաստանում հարկման բազան շատ ավելի լայն է, ՀՀ կառավարությունն էլ հայտարարել է հարկային բազան ընդլայնելու քաղաքականություն

Վրաստանում հարկման բազան շատ ավելի լայն է, ՀՀ կառավարությունն էլ հայտարարել է հարկային բազան ընդլայնելու քաղաքականություն

Օտարերկրյա ներդումների համար մրցակցում ենք տարածաշրջանում և միջազգային շուկաներում Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալից հետաքրքրվեց, արդյոք այս հարցում  ՀՀ-ն մրցակցային դիրքում է հարևան Վրաստանի հետ։ 

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ասաց՝ կարևոր է, որ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար գործարար միջավայրը լինի մրցունակ և իրենք էլ համեմատականներ կատարում են մրցակցող երկրների հարկային միջավայրի ոլորտի ուսումնասիրության առումով. «Վստահաբար կարող եմ ասել, որ ձեր վկայակոչած Վրաստանում հարկման բազան առհասարակ շատ ավելի լայն է, այսինքն՝ արտոնությունները շատ ավելի նեղ շրջանակի կիրառություն ունեն, մեր կառավարությունն էլ հայտարարել է հարկային բազան ընդլայնելու քաղաքականություն, որովհետև համոզված ենք, որ հարկերը կարևոր են, բայց հարկերից զատ, կան այլ կարևոր գործոններ, սկսած ենթակառուցվածքներից, վերջացրած հարկային արտոնություններով»,-ասաց նա։ 

  • Կիսվել: