Վրաստանից մանդարին ներմուծող առևտրականները ահազանգում են, որ հայկական անցակետում թույլ չեն տալիս իրենց՝ ՀՀ-ից տարած արկղերով անցնել սահմանը. պատգամավոր
Վրաստանից մանդարին ներմուծող առևտրականները ահազանգում են, որ հայկական անցակետում թույլ չեն տալիս իրենց՝ Հայաստանից տարած արկղերով անցնել սահմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
՛՛Ասում են՝ գնացեք, Վրաստանից ձեռք բերեք համապատասխան արկղերը։
Տնտեսվարողները հայտնում են, որ սա իրենց լրացուցիչ անհարմարություն է պատճառում, իսկ ամեն անգամ Վրաստանից արկղերի ձեռքբերումը ազդելու է մանդարինի ինքնարժեքի վրա։
Անհասկանալի է նման արգելքի կիրառումը։ Պատկան մարմիններից պահանջում եմ, որ սեղմ ժամկետներում պարզաբանեն, թե ինչով է պայմանավորված նման որոշումը՛՛,-նշել է նա: