ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 10 տոկոս. ԿԲ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 10 տոկոս. ԿԲ

 Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ: Ինչպես հայտնում են Կենտրոնական բանկից, խորհրդի նիստի ժամանակ որոշվել է՝

 վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10%,

 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 11,5%,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8,5%:

  • Կիսվել: