ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վարկերից ստացված կորուստները-ակտիվները հարաբերակցությունը աճել է, իսկ զուտ տոկոսային կորուստները մնացել են անփոփոխ․ Գալստյան

Վարկերից ստացված կորուստները-ակտիվները հարաբերակցությունը աճել է, իսկ զուտ տոկոսային կորուստները մնացել են անփոփոխ․ Գալստյան

Վարկային ռիսկը աճել է գրեթե բոլոր վարկատեսակներում: Այս մասին այսօր «Ֆինանսական կայունության հաշվետվության» հրապարակմանը նվիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի  նախագահ Մարտին Գալստյանը:

«Բիզնես վարկերի, գյուղատնտեսական վարկերի որոշակի աճ է նկատվել: Հիփոթեկային վարկի հետ կապված մարդիկ շարունակել են վճարել իրենց հիփոթեկային վարկերը` բարեխղճությամբ, ինչպես նախկինում, կրելով որոշակի դժվարություններ, սակայն շարունակել են կատարել իրենց կողմից ստանձնած պարտավորությունները«,- ասաց Գալստյանը:

ԿԲ  նախագահի խոսքով` 2021 թվականի ապրիլի  վերջին վատորակ վարկերի տեսակարար կշիռը եղել է 7 տոկոսի շրջանակներում ընդհանուր վարկերի մեջ:

«Ինչ վերաբերվում է վարկային միջնորդությանը, եկամուտներին և ծախսերին, ապա պետք է արձանագրել, որ մեր վարկերից ստացված կորուստները-ակտիվները հարաբերակցությունը աճել է, իսկ զուտ տոկոսային կորուստները մնացել են անփոփոխ,ինչը վկայում է նրա մասին, որ բանկերից ստացված եկամուտը ավելի ցածր է եղել վարկային ներդրումներից, քան նախորդ տարիների ընթացքում էր»,- եզրափակեց Գալստյանը:

  • Կիսվել: