Վարչապետը տեսանյութ է հրապարակել Արմավիրում ընթացող շինարարական աշխատանքների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել ֆեյսբուքում, որտեղ ներկայացնում է, թե ինչ է կառուցվելու Արմավիրի մարզում այս տարի:
Մասնավորապես, նշվում է, որ հիմնանորոգվում է Երեւանյան փողոցի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.07 կմ հատվածը: Այն վերջին անգամ հիմնանորոգվել է մոտ 30 տարի առաջ: