կիրակի, փետրվար 9
9 / 2 / 2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են միջազգային տնտեսական վարկանիշային աղյուսակներում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված քայլերը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են միջազգային տնտեսական վարկանիշային աղյուսակներում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից հրապարակվող վարկանիշային աղյուսակներում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված քայլերը:

Այդ համատեքստում ներկայացվել են բիզնեսի, աշխատաշուկայի, ներդրումային միջավայրի ազատության և այլ համաթվերում ներկայիս իրավիճակը, վերոնշյալ ուղղություններով Հայաստանի վարկանիշի բարելավմանը միտված բարեփոխումներն ու ծրագրերը: Վերջիններիս առնչությամբ հնչել են նաև տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:      

Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչություններին՝ շարունակել վերոնշյալ ուղղություններով համակարգված քայլերը: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել, որպեսզի  յուրաքանչյուր գերատեսչություն իր մասով վերհանի բացերը և իրականացնի միջոցառումներ, որոնք կնպաստեն վարկանիշային համաթվերում Հայաստանի դիրքի հետևողական բարելավմանը:

  • Կիսվել: