երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Վարչական շրջանների միջև տարբերությունը մեծ է». Տիգրան Ավինյանը՝ ապօրինի գովազդի ապամոնտաժման մասին

«Վարչական շրջանների միջև տարբերությունը մեծ է». Տիգրան Ավինյանը՝ ապօրինի գովազդի ապամոնտաժման մասին

Վերջին մեկ շաբաթում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 376 գովազդ՝ նախորդ շաբաթվա 214-ի փոխարեն։ Այս մասին հայտարարվել է քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։

Աջափնյակ - 81

Ավան - 17

Արաբկիր - 104

Դավթաշեն - 4

Էրեբունի - 20

Կենտրոն - 100

Մալաթիա-Սեբաստիա - 7

Նոր Նորք - 12

Նորք Մարաշ - 10

Նուբարաշեն - 4

Շենգավիթ - 11

Քանաքեռ-Զեյթուն - 6:

Այս ցուցանիշի առնչությամբ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատել է, որ վարչական շրջանների միջև տարբերությունը մեծ է։ Նա հանձնարարել է վարչական ղեկավարներին՝ աշխատել այս ուղղությամբ։

  • Կիսվել: