ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Վարակված տնկիները դառնում են լուրջ փորձանք մեր գյուղատնտեսության գլխին. գյուղատնտես

Վարակված տնկիները դառնում են լուրջ փորձանք մեր գյուղատնտեսության գլխին. գյուղատնտես

Գյուղատնտեսության ոլորտում լուրջ մարտահրավերներ են մեզ սպասվում։ Քանի որ մեր համապատասխան կառույցները, կարելի է ասել, ոչինչ չեն անում ,վերջին տարիներին չափազանց մեծ թվով հիվանդ տնկիներ են ներկրվել և ներկրվում մեր երկիր, և անարգել անցնում են սահմանը, և որոնք սկսել են դառնալ վարակի աղբյուր ու լուրջ փորձանք մեր , առանց այն էլ երերուն գյուղատնտեսության գլխին։ Ֆեյսբուքյա էջում գրել է գյուղատնտես Հարություն Մնացականյանը:

«Գործարարներից մեկը էժան գնով ներկրել էր բակտերիալ այրվածքով (erwinia) վարակված տանձենու տնկիներ , որի պատճառով վարակը սկսել է տարածվել փոշոտող միջատների միջոցով Արագածոտնի մարզով մեկ։ Հիմա էլ խոսակցություն կա , որ Թուրքիայից ՀՀ է ներմուծվել Շարկա կոչվող հիվանդությամբ (սալորենու քոս) վարակված տնկիներ որը ախտահարում է դեղձենիները , ծիրանենիները , սալորենիներն ու բալենիները։

Այս հիվանդությունները շատ վտանգավոր և այգեգործության մեջ ամենավնասաբեր հիվանդություններից մեկն են։

Սիրելի այգեգործներ , ֆերմերներ գործարարներ , աշխատեք հնարավորինս զերծ մնալ անծանոթ տեղերից տնկիներ գնելուց, տնկի գնելիս պարտադիր խորհրդակցե'ք մասնագետների հետ , նախքան տնկելը ցույց տվեք նրանց, այլապես դուք չգիտակցված քայլեր անելուց ոչ միայն ձեզ եք վնասելու , այլև հանդիսանալով վարակի աղբյուր , ձեր հարևաններին էլ եք վնասելու։

Ձախ նկարում բակտերիալ այրվածքով հիվանդացած տանձենին է , աջում` շարկայից վարակված սալորենու պտուղը»։

  • Կիսվել: