ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վահան Քերոբյանը և Բենինի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառությանը վերաբերող հարցեր

Վահան Քերոբյանը և Բենինի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառությանը վերաբերող հարցեր

Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արմեն Արզումանյանը։

Քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառությանը, գործարար կապերի ամրապնդմանը, արտահանումների կազմակերպմանն ու դրա հետ կապված լոգիստիկ ենթակառուցվածքների ապահովմանը վերաբերող հարցեր։

Կողմերն անդրադարձել են նաև գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորություններին։

  • Կիսվել: