Ունենք բարձր տնտեսական աճ և ցածր գնաճ. Մարտին Գալստյան
Հայաստանում գնաճի փոքր-ինչ աճը՝ սեպտեմբերին 3.7 տոկոս գնաճը, պայմանավորված է առաջարկի գործոններով: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «ՀՆԱ-ի աճը շատ մոտ է պոտենցիալին: Կարծում ենք, որ շատ լավ դիրքում ենք, որովհետև ունենք բարձր տնտեսական աճ և ցածր գնաճ: Գնաճի վերջին որոշակի աճը 3.7 տոկոս է այս պահի դրությամբ, հիմնականում պայմանավորված է առաջարկի գործոններով»:
ԿԲ նախագահի խոսքով՝ կենտրոնական բանկերը, որպես կանոն, զերծ են մնում առաջարկի գործոններին արձագանքելուց, որովհետև նրանց հիմնական գործը հանդիսանում է պահանջարկի բաղադրիչով պայմանավորված գնաճի կառավարումը:
Գալստյանն անդրադարձավ նաև 2025-ի արդյունքներով տնտեսական աճի հնարավոր սցենարների վերաբերյալ հարցին և ասաց, որ, որ ֆինանսական շուկայի մասնակիցների գնահատականների համաձայն կանխատեսումը մոտ 5.2 տոկոս է։


