շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Թուրքիան 4.5 ամիս հետո չի կարողանա օգտվել ԵԱՏՄ սակագնային արտոնությունների համակարգից. Մհեր Գրիգորյան

Թուրքիան 4.5 ամիս հետո չի կարողանա օգտվել ԵԱՏՄ սակագնային արտոնությունների համակարգից. Մհեր Գրիգորյան

Ընդունված ակտի համաձայն՝ ԵԱՏՄ-ում Թուրքիային տրված սակագնային արտոնությունը վերացված կլինի: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Իմ քայլ»-ից Արտակ Մանուկյանի հարցին:

«Գոյություն ունի ԵԱՏՄ ընդունված ակտ, որ արդեն 4.5 ամիս հետո այն արտոնությունը, որը տրված էր Թուրքիային, վերացված է լինելու: Եվ այդ իմաստով՝ ես կարծում եմ, որ մեր տնտեսվարողները սա պետք է հաշվի առնեն, որովհետև  շատ լուրջ ալտերնատիվ վաճառքի շուկայի մասին է խոսքը գնում»,-ասաց Գրիգորյանը:

Նրա կարծիքով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը բիզնեսին ավելի կոնկրետ միջոցառումներով և առաջարկներով հանդես կգա:

  • Կիսվել: