ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Տնտեսության տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչների հետ քննարկել ենք արտահանման հետ կապված առկա խնդիրները. Քերոբյան

Տնտեսության տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչների հետ քննարկել ենք արտահանման հետ կապված առկա խնդիրները. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող արտահանմամբ զբաղվող ընկերությունների, ասոցիացիաների, միությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ:

՛՛Այսօր հանդիպել եմ տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող արտահանմամբ զբաղվող ընկերությունների, ասոցիացիաների, միությունների 100-ից ավելի ներկայացուցիչների հետ:

Քննարկել ենք արտահանման հետ կապված առկա խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը և պատասխանել գործարարների հարցերին:

Կարևորել եմ արտադրական պրոցեսների վերանայման, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման, գործելակերպի փոփոխության և թվայնացման գործընթացները, որոնք հնարավորություն կտան ունենալ բարձր արտադրողականությամբ, մրցունակ ընկերություններ՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: