շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տնտեսական այս բարձր աճը վկայում է այն մասին, որ ՓՄՁ-ների դերը մեծանում է. Վահան Քերոբյան

Տնտեսական այս բարձր աճը վկայում է այն մասին, որ ՓՄՁ-ների դերը մեծանում է. Վահան Քերոբյան

Մենք ունենք ՓՄՁ ռազմավարություն, որը բաղկացած է բազմաթիվ ծրագրերից, որոնք հերթականությամբ կյանքի են կոչվում. Կարող եմ նշել Կովիդի 15-րդ միջոցառումը, որը, ըստ էության, այդքան էլ փոխկապակցված չէ կովիդի հետ, բազմաթիվ սկսնած ձեռնարկատերեր կարողացել են անհրաժեշտ ֆինանսավորում ստանալ, ուսուցում ստանալ եւ այլն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» Հայաստանի ներդրումային խորհրդի 15-ամյակի տոնակատարության ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Այժմ ՓՄՁ ռազմավարության այլ գործիքներ են ուժի մեջ մտնում: Մեր թիրախը մինչեւ 2026 թվականը ՓՄՁ-ների դերը մեր տնտեսության մեջ կրկնապատկելն է, այսինքն հասցնել 27-ից 55 տոկոսի: Այդ ուղղությամբ աշխատանքները չեն դադարում: Կարող եմ ասել, որ տնտեսական այս աճը վկայում է այն մասին, որ ՓՄՁ-ների դերը մեծանում է»,-ասաց նա:

Անդրադառնալով Լարսում առաջացող խնդիրներին՝ Քերոբյանն ասա, որ կառավարությունն ամեն օր աշխատում է այդ ուղղությամբ եւ իրենք ամեն օր տեսնում են, որ բեռնափոխադրումների թողունակությունը Լարսով ավելանում է: 

«Պետք է հիշենք, որ Լարսն ամեն տարի ձմռանն ունենում է խնդիրներ: Այն, որ մենք հիմա խնդիրը կլուծենք, դա չի նշանակում, որ խնդիրը կլուծվի: Մենք խնդրի լուծումը տեսնում ենք այլընտրանքային ճանապարհների մեջ եւ այդ ուղղությամբ էլ գիտեք, որ աշխատում ենք»,-ասաց նա:

Նշենք, որ Ղրիմի կամրջի պայթեցումից հետո Լարսի անցակետում ռուսական կողմը խստացրել է վերահսկողությունը, որի հետեւանքով հսկայական հերթեր են գոյացել, հայկական բեռնատարները շաբաթներով կանգնում են հերթում եւ մեծ վնասներ կրում:

  • Կիսվել: