երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Տնտեսական ակտիվության աճի տեմպն արագացել է

Տնտեսական ակտիվության աճի տեմպն արագացել է

«● 2022 թվականի հունվար-օգոստոսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.9%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
● Հունվար-օգոստոսին աճի տեմպն արագացել է (հունվար-հուլիսին այն 13.1% էր, հունվար-հունիսին՝ 11.8%):
● Դիտարկվող ժամանակահատվածում արդյունաբերությունն աճել է 9.2%-ով, շինարարությունը՝ 14.2%-ով, ծառայությունները՝ 27.1%-ով, առեւտրաշրջանառությունը՝ 13.6%-ով:
 
Տարվա առաջին 8 ամիսների տնտեսական դինամիկան թույլ է տալիս ենթադրել, որ 2022 թվականը կփակենք նախատեսվածից բարձր՝ երկնիշ տնտեսական աճով, եւ նախատեսվածից ցածր պարտք / ՀՆԱ հարաբերակցությամբ։ Ինչը թույլ է տալիս 2023 թվականի համար նախատեսել ավելի մեծ հնարավորություններ ընձեռող պետական բյուջե»։

  • Կիսվել: