չորեքշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2026
ԱԳ քարտուղարը Վարշավայում մասնակցել է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկման

ԱԳ քարտուղարը Վարշավայում մասնակցել է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկման

Հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը որպես բանախոս մասնակցել է «Արևելյան գործընկերության վերաիմաստավորում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը: Քննարկումն անցկացվել է Chatham House-ի կանոններով՝ բարձրաստիճան դիվանագետների, քաղաքական գործիչների և փորձագիտական շրջանակների մասնակցությամբ։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Արևելյան գործընկերության (ԱլԳ) ապագային և դրա վերափոխման անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով տարածաշրջանային, աշխարհաքաղաքական և անվտանգային իրողությունները, ինչպես նաև ԵՄ երկրների ձգտումներն ու առաջնահերթությունները։

Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ԵՄ հետ հարաբերությունների դինամիկ զարգացումը, արժեքահենք համագործակցության ամրապնդումը, ինչպես նաև առավել ճկուն ու թիրախային մեխանիզմների մշակման կարևորությունը։

  • Կիսվել: