երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՏԿԵ փոխնախարարը Թբիլիսիում քննարկել է սահմանների հատման ընթացակարգերի պարզեցման հարցեր

ՏԿԵ փոխնախարարը Թբիլիսիում քննարկել է սահմանների հատման ընթացակարգերի պարզեցման հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 8-10-ը Թբիլիսիում մասնակցել է «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի 16-րդ տարեկան հանդիպմանը։
 
Հանդիպման ժամանակ քննարկվել են կազմակերպության ընթացիկ հարցերը, մասնավորապես՝ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման, սահմանների հատման ընթացակարգերի պարզեցման, ջրային փոխադրումների զարգացման, հետագա ինստիտուցիոնալ զարգացումների, սահմանների հատման «Թեժ գծի» հայեցակարգի, ավտոմոբիլային հսկման կետերի գնահատման, վիճակագրական տվյալների, ՏՐԱՍԵԿԱ հիմնադրամի, Գործադիր խորհրդի և թվայնացման աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ հարցեր։
 
 
 
Հանդիպումներ են տեղի ունեցել «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի մասնակիցների հետ։ Քննարկվել են տրանսպորտային ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր։
 
«ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության կողմից ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին շնորհվել է մեդալ՝ «Եվրոպա-Կովկաս-Ասիա երթուղու զարգացման գործում ներդրում ունենալու համար»։
 

  • Կիսվել: