շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՏԿԵ փոխնախարարը ԵՄ-Հայաստան հանձնաժողովի նիստին անդրադարձել է ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրին

ՏԿԵ փոխնախարարը ԵՄ-Հայաստան հանձնաժողովի նիստին անդրադարձել է ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան համատեղ հանձնաժողովի նիստը:

ՏԿԵՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են եվրոպական հանձնաժողովի ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Կլաուս Գեյլը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը, այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Նախարարի տեղակալը ողջունել է քննարկման մասնակիցներին և ներկայացրել հանդիպման օրակարգը, որը հաստատվելուց հետո քննարկվել է հանձնաժողովի դերը, աշխատանքի շրջանակը, առաջնահերթությունները:

Արմեն Սիմոնյանն անդրադարձել է ԵՄ-Հայաստան ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրին, խոսել է վավերացման գործընթացների ընթացակարգերի և ընթացիկ վիճակի մասին:

Սիմոնյանը նշել է, որ ԵՄ-Հայաստան ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի վարչական կիրարկումը մինչև ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի վավերացումը համատեղ ուսումնասիրության կարիք ունի և անհրաժեշտության դեպքում ՀՀ օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կիրականացվեն:

Կլաուս Գեյլը խոսել է ԵՄ-Հայաստան համաձայնագրի իրականացմանն աջակցելու համար տեխնիկական համագործակցության հնարավորություններից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս:

  • Կիսվել: