շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Տիգրան Ավինյանը Թբիլիսիում մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» համաժողովին

Տիգրան Ավինյանը Թբիլիսիում մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» համաժողովին

Հոկտեմբերի 22-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» համաժողովին։ Այս մասին տեղեկացնում է Փոխվարչապետի գրասենյակը։

Վրաստանի վարչապետի ելույթով մեկնարկած բացման արարողությունից հետո տեղի է ունեցել բարձրաստիճան քննարկում, որտեղ որպես բանախոսներ հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին, Ուզբեկստանի փոխվարչապետ էլյոր Գանիևը, Չինաստանի կառավարության Եվրասիայի համար հատուկ բանագնաց Լի Հուեյը և Ասիական զագացման բանկի փոխնախագահ Շիքսին Չենը։ Քննարկումը համակարգում էր հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին։

Բանախոսներն իրենց ելույթներում ներկայացրել  են այն առանցքային ոլորտները և հավակնոտ նախագծերը, որոնց միջոցով երկրները նախատեսում են ընդլայնել  իրենց ելքը միջազգային շուկաներ և էլ ավելի ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը։

Ելույթներին հաջորդող քննարկման ընթացքում պատասխանելով համակարգողի հարցերին՝  Տիգրան Ավինյանն անդրադրաձել է թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականին, իրականացվող բարեփոխումներին և երկրի գրանացած հաջողություններին։   Հաջորդիվ, ՀՀ փոխվարչապետը խոսել է թվային դարաշրջանում պետությունների և կառավարությունների ունեցած հնարավորությունների և մարտահրավերների մասին, և այս համատեքստում Հայաստանի օրինակով ներկայացրել պետական  կառավարման համակարգում իրականացվող վերափոխումները՝ տեխնոլոգիական փոփոխություններին հարմարվելու և թվայնացման օգուտները քաղելու համար։ 

  • Կիսվել: