հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Տեղի է ունեցել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը

Տեղի է ունեցել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատեղ ջանքերով՝ տեղի է ունեցել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը։

Միջոցառումը կազմակերպվել է՝ նպատակ ունենալով խրախուսել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի ու օբյեկտիվ լուսաբանումը՝ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Մրցանակաբաշխությունն իրականացվել է երկու անվանակարգերում՝ հեռուստա/ռադիո արտադրանք, տպագիր և էլեկտրոնային նյութեր։ Առաջին անվանակարգում հաղթողներ են ճանաչվել լրագրողներ՝ Արաքս Մամուլյանը, Սաթենիկ Հայրապետյանը, Տաթև Աբրահամյանը, իսկ տպագիր և էլեկտրոնային նյութեր անվանակարգում՝ Սոնա Մարտիրոսյանը և Արմինե Ավետիսյանը։
Մրցույթի շրջանակում ներկայացված հայտերը գնահատվել են փորձագիտական հանձնաժողովի կողմից՝ ԿԳՄՍ և ԱՍՀ նախարարների հրամանով հաստատված Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության կանոնակարգի համաձայն։

 

 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: