կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Տարվում են աշխատանքներ՝ ուղղված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը

Տարվում են աշխատանքներ՝ ուղղված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատվիրակման միջոցով շարունակում է անհրաժեշտ ծառայություններ տրամադրել՝ շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաներին ընտանիք վերադարձնելու ու վերջիններիս մուտքը հաստատություններ կանխարգելելու ուղղությամբ։ Ծառայությունները մատուցվում են Երևանում, Կոտայքի և Տավուշի մարզերում։ Այդ մասին ասված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ֆեյսբուքի էջում:
 
«Ծրագրի շրջանակում տարվում են աշխատանքներ՝ ուղղված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը, հաստատությունում հայտնվելու ռիսկի կանխարգելմանը, հաստատությունից դուրս բերմանը, նրանց ընտանիքների հզորացմանը։
 
Միջոցառումն իրականացվում է ընտանիքի, համայնքի և շահեկից կառույցների հետ համատեղ՝ երեխաների՝ ընտանիքում ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու համար անհրաժեշտ ծառայությունների տրամադրման նպատակով:
 
Երևանում, Կոտայքի և Տավուշի մարզերում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման գործընթացն իրականացվում է «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի միջոցով»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: