հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Տավուշի մարզպետը կարևորել է վարձակալության պայմանագրերերում արոտավայրերի օգտագործման որակական չափանիշների առկայությունը

Տավուշի մարզպետը կարևորել է վարձակալության պայմանագրերերում արոտավայրերի օգտագործման որակական չափանիշների առկայությունը

«Արոտավայրը հանրային պետական սեփականություն է, դա տրված է համայնքապետարաններին՝ տնօրինման և օգտագործման իրավունքով, ոչ թե՝ որպես սեփականություն, մեր պարտականությունն է, որպեսզի այս ինստիտուտը աշխատի: Այս մասին աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են համայնքապետեր և գյուղապետեր:

Մարզպետը նշել է, որ Տավուշի մարզում կա 60.000 հա արոտավայր, որը պետք է լիարժեք և արդյունավետ օգտագործվի:

Քննարկմանը կարևորվել է վարձակալության պայմանագրերերում արոտավայրերի օգտագործման որակական չափանիշների առկայությունը և դրանց հանդեպ հետևողականությունը:

«Դուք պարտավոր եք ամեն ինչ անել, որ բնակիչն իր տնտեսությունը վարելու ընթացքում որևէ խնդիր չունենա: Բոլորին հավասար հնարավորություն պետք է տալ: Գործունյա, ձեռներեց մարդուց ավելի թանկ մարդ չկա մեզ համար: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ նա հաջողի»,- իր խոսքն այսպես եզրափակեց մարզպետը:

 

  • Կիսվել: