կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Տաթև-Լծեն ճանապարհահատվածը 19,9 կմ է, մոտ 15 կմ-ի հողային աշխատանքներն արդեն ավարտված են

Տաթև-Լծեն ճանապարհահատվածը 19,9 կմ է, մոտ 15 կմ-ի հողային աշխատանքներն արդեն ավարտված են

Տաթև-Լծեն ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն այս տարի կավարտվեն: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Տաթև-Լծեն ճանապարհահատվածը 19,9 կմ է, մոտ 15 կմ-ի հողային աշխատանքներն արդեն ավարտված են, երկու շինարարական ընկերություններ են աշխատում: Այս տարի նախատեսվում է այս ճանապարհահատվածում ավարտել ասֆալտապատման աշխատանքները»,- նշեց Սանոսյանը:

  • Կիսվել: