Սյունիքի մարզի Աճանան գյուղում կառուցվում է 5 ջերմոց
Սյունիքի մարզի Աճանան գյուղում կառուցվում է 5 ջերմոց։ Նախաձեռնությունը «Իրավատեր կապանցիներ» բնապահպանական կազմակերպությանն է, ֆինանսավորումը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինը։ Ծրագրի իրականացման համար շուրջ 7 մլն դրամ է հատկացվել։