երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Ստուգում է սկսվել «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ում

Ստուգում է սկսվել «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ զուգահեռ նմուշառում էր կատարել տեղական արտադրության պաղեցված թռչնամսի մի քանի ապրանքանիշերից և հանձնել լաբորատոր հետազոտության։ Փորձաքննությամբ «Արաքս» ապրանքանիշի պաղեցված հավի նմուշներում հայտնաբերվել էր սալմոնելա։

ՍԱՏՄ-ից հայտնում են՝ հիմք ընդունելով փորձաքննության արդյունքները՝ Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ստուգում է սկսվել «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ում, և կրկնակի լաբորատոր փորձաքննության է տարվել «Հավ ափսե Արաքս» արտադրատեսակի նմուշը:

Հետազոտության արդյունքում արձանագրվել է անհամապատասխանություն «ախտածին, ա/թ սալմոնելաներ» ցուցանիշով:

Թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

  • Կիսվել: