շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոնի համար նոր շենք կկառուցվի

Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոնի համար նոր շենք կկառուցվի

Կառավարությունն իր այսօրվա նիստում գույք նվիրաբերելու մասին որոշում կայացրեց:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Սպիտակի համայնքապետը Պետական գույքի կառավարման կոմիտե է  ներկայացրել  Սպիտակի ավագանու որոշումը, որով նախատեսվում է Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղի 33/1 հասցեում գտնվող 3․4202 հեկտար մակերեսով հողամասը «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի արդիականացման նպատակով նոր շենք կառուցելու համար նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը։

Կառավարությունը որոշեց տվյալ անշարժ գույքը ամրացնել ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմին՝ «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի արդիականացման նպատակով նոր շենք կառուցելու համար։

  • Կիսվել: