չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
Շրջածախ առևտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից` վաճառվող ապրանքները չդնելով գետնին

Շրջածախ առևտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից` վաճառվող ապրանքները չդնելով գետնին

Շրջածախ առևտուր պետք է իրականացնի բացառապես ձեռքից՝ վաճառվող ապրանքները չդնելով գետնին: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչության պետ Հովիկ Սաֆարյանն ասաց ավագանու նիստի ժամանակ։

Նա ներկայացրեց Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում՝ փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլն շրջածախ առևտրի ներկայացնող պայմանները, ապրանքների տեսակները և թույլատրելի վայրերի մասին նախագիծը:

«Նախագծով նախատեսվող հիմնական իրավակարգավորումներն են՝ Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող պետության համայնքային սեփականութուն հանդիսացող ընհանուր օգտագործման տարածքներում շրջածախ առևտուր իրականացնելու թույլտվությունը տրամադրում է Երևանի քաղաքապետը,  կամ վարչական շրջանի ղեկավարը:

Վաճառքի կամ ցուցադրման համար չեն կարող օգտագործվել գետնին դրվող տակդիրներ և սայլակներ, կամ շարժական այլ միջոցներ»,- նշեց Հովիկ Սաֆարյանը:

  • Կիսվել: