չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Շիրակի մարզի 128 դպրոցներ կապահովվեն ճաշարանների և խոհանոցների համար անհրաժեշտ գույքով և սարքավորումներով

Շիրակի մարզի 128 դպրոցներ կապահովվեն ճաշարանների և խոհանոցների համար անհրաժեշտ գույքով և սարքավորումներով

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 27-ի նիտում որոշեց Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող թվով 128 հանրակրթական դպրոցներին հատկացնել կապիտալ դրամաշնորհներ 264 մլն 361 հազար դրամի չափով, որից 233 մլն 998 հազար դրամը՝ վերջիններիս խնայողությունների հաշվին, իսկ 30 մլն 363 հազարը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2023թ.-ի պետական բյուջեի վերաբաշխման միջոցով:

Գումարն ուղղվելու է դպրոցների ճաշարանների համար անհրաժեշտ գույքի և սարքավորումների ձեռքբերմանը:

ՀՀ Շիրակի մարզն անցում է կատարել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին 2018թ.-ի սեպտեմբերին: Ծրագրի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է նաև ապահովել դպրոցների ճաշարանների համապատասխան շենքային պայմաններ գույքի, սարքավորումների և այլ անհրաժեշտ պարագաների առկայություն:

Մարզի 146 դպրոցներում իրականացվել է գնահատում, որի արդյունքներով պարզ է դարձել, որ.

թվով 31 դպրոց ունի թե՛ ճաշարանի և/կամ խոհանոցի ընթացիկ նորոգման կարիք, թե՛ խոհանոցային սպասքի և այլ պարագաների և թե՛ գույքի և սարքավորումների ձեռքբերման կարիք,

թվով 132 դպրոց ունի խոհանոցային սպասքի և այլ պարագաների ձեռքբերման կարիք,

վերը նշված 132-ից թվով 128 դպրոց ունի նաև ճաշարանի և խոհանոցի համար գույքի և սարքավորումների ձեռքբերման կարիք:

Թվով 31 դպրոցի ճաշարանի և/կամ խոհանոցի ընթացիկ նորոգման աշխատանքների ֆինանսավորման և կատարման համար կազմվել են ՀՀ օրենսդրությամբ պահանջվող նախահաշվային փաստաթղթերի:

Թվով 132 դպրոցի խոհանոցային սպասքով և այլ պարագաներով ապահովումը նախատեսվում է իրականացնել դպրոցների խնայողությունների հաշվին:

Ինչ վերաբերում է թվով 128 դպրոցի ճաշարանների և խոհանոցների գույքով և սարքավորումներով ապահովմանը, ապա այս գծով ծախսը դասվում է կապիտալ ծախսերի և հնարավոր է իրականացնել միայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման առկայության դեպքում:

Որոշման նախագծի ընդունմամբ ՀՀ Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող մի շարք հանրակրթական դպրոցներ կապահովվեն ճաշարանների և խոհանոցների գործարկման համար անհրաժեշտ գույքով և սարքավորումներով:

  • Կիսվել: