«Շիրակի չոր նավահանգիստ» ծրագիրը խիստ իրագործելի է. այն կդառնա տարածաշրջանային տրանսպորտային լրջագույն հաբ. Պապոյան
«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման, խաղաղության հաստատման պարագայում «Շիրակի չոր նավահանգիստ» ծրագիրը խիստ իրագործելի է, այն կդառնա տարածաշրջանային տրանսպորտային լրջագույն հաբ:
2024 թվականն ամփոփող ասուլիսում նման դիրքորոշում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նա հայտնեց, որ «Շիրակի չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է տեղի ունեցել:
«Կարող ենք արձանագրել, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործարկման, իրականացման, խաղաղության հաստատման պարագայում այս ծրագիրը խիստ իրագործելի է: Այս պարագայում «Շիրակի չոր նավահանգիստը» դառնալու է տարածաշրջանային տրանսպորտային լրջագույն հաբ»,- ասաց Պապոյանը:
Նախարարը շեշտեց՝ «Խաղաղության խաչմերուկը» փաստացի միայն գաղափարախոսության չէ, այն կոնկրետ ծրագիր է: Այդ կոնկրետ ծրագիրը ենթադրում է առաջին հերթին Հյուսիս-հարավ ճանապարհի ամբողջական կառուցում և գործարկում: Այն ենթադրում է նաև առաջին հերթին երկաթուղային ցանցի զարգացում: Կա տեխնիկատնտեսական հետազոտություն, թե կոնկրետ ինչ գործողություններ են պետք:
Նախարարի գնահատմամբ՝ ամեն ինչ իրագործելի է։