երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանն ու Հայաստանը հետաքրքրված են փոխադրումների նոր երթուղիների զարգացմամբ. Օվերչուկ

Ռուսաստանն ու Հայաստանը հետաքրքրված են փոխադրումների նոր երթուղիների զարգացմամբ. Օվերչուկ

Ռուսաստանը, ինչպես և Հայաստանը, շահագրգռված է տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացմամբ և երկրների միջև բեռների փոխադրման համար նոր երթուղիների զարգացմամբ։ Երևանում կայացած միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
 
Հայտարարելով առևտրատնտեսական համագործակցության դինամիկ զարգացման մասին՝ ՌԴ կառավարության փոխնախագահը միաժամանակ նշեց, որ ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը բնակլիմայական պատճառներով չի կարող ամբողջ տարվա ընթացքում ապահովել տրանսպորտային հաղորդակցությունը: Այս հանգամանքը լրջորեն խոչընդոտում է երկու երկրների հարաբերությունների զարգացումը։
 
Նշենք, որ 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 5,4 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով ավելի քան 40 տոկոսով։

  • Կիսվել: