երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Հայաստանը Հյուսիս-Հարավ միջանցքի մաս չէ, որովհետև հստակ դիրքորոշում չունի». Օվերչուկ

«Հայաստանը Հյուսիս-Հարավ միջանցքի մաս չէ, որովհետև հստակ դիրքորոշում չունի». Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը խոսել է Հյուսիս-Հարավ միջանցքի մասին, Իրան, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան հաղորդակցության ուղիներից և Հայաստանի դիրքորոշումից։ 

Օվերչուկը, մեկնաբանելով Մեղրիով ճանապարհի կառուցման միջոցով Հյուսիս-Հարավ ՄՏՏ ծրագրին Հայաստանի մասնակցության հարցը, նշել է, որ Զանգեզուրի հատվածը, որպես նախագծի մաս, ներկայումս չի դիտարկվում Հայաստանի կողմից՝ հստակ դիրքորոշման բացակայության պատճառով․

«Հայաստանը Հյուսիս-Հարավ միջանցքի մաս չէ․ նրանք մինչ այժմ վերջնական դիրքորոշում չեն ձևավորել Մեղրիով ծրագրված ճանապարհի վերաբերյալ»,- ասել նա։ 

«Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավին, ապա այստեղ փոխգործակցությունը միանգամայն նորմալ է․ բացի այդ, գիտեք, Ադրբեջանն ու Իրանը փաստացի արդեն սկսել են մայրուղու կառուցումը։ Նրանք փաստացի ստորագրել են Իրանի տարածքով երկաթուղու կառուցման մասին հուշագիր, որը, շրջանցելով Հայաստանը, կանցնի Արաքսի մյուս ափով»,- ասել է Օվերչուկը։

Նա նշել է, որ Իրանի տարածքով դեպի Նախիջևան՝ Թուրքիայի հետ սահմանով Հայաստանը շրջանցող ճանապարհ կառուցելու տարբերակը երկարությամբ փոքր-ինչ տարբերվում է Զանգեզուրով անցնող ճանապարհից․ «Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթգիծը կլինի 42 կմ, որքան գիտեմ, Իրանի տարածքով երկաթգիծը մոտավորապես 50 կմ է․ սա է ամբողջ տարբերությունը՝ երկու կամուրջ և 8 կմ և՛ այստեղ և՛ այնտեղ», - ասաց Օվերչուկը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: