երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռոբերտ Խաչատրյանը «Siemens»-ի ներկայացուցչի հետ քննարկել է համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Ռոբերտ Խաչատրյանը «Siemens»-ի ներկայացուցչի հետ քննարկել է համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 14-ին ընդունել է «Siemens» ընկերության Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի տարածաշրջանային փոխնախագահ Մաքսիմ Զուբովին։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև ՝ ընկերության մասնակցությունը Հայաստանի էներգետիկ համակարգի արդիականացման ծրագրերում, անդրադարձ է եղել մեր երկրում կանաչ վառելիքի արտադրության հեռանկարներին։

  • Կիսվել: