ՌԴ-ում երկարացվել է արևածաղկի սերմի արտահանման մաքսի գործողության ժամկետը. որոշումը չի ազդի Հայաստանի վրա
Ռուսաստանի կառավարությունը որոշել է ընդլայնել մի շարք միջոցառումներ՝ սննդամթերքի ներքին շուկայում կայունությունը պահպանելու և գյուղմթերքների վերամշակման համար առկա հզորությունների բեռնավորման համար։ Այս մասին հայտում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ որոշման մասին հրամանագիր է ստորագրվել, որտեղ ասված է, որ արևածաղկի սերմերի արտահանման մաքսի գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը. (50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ տոննայի համար 32 հազար ռուբլի), և սոյա (20 տոկոս, բայց ոչ պակաս, քան մեկ տոննայի համար 100 դոլար), ինչպես նաև արևածաղկի ձեթի և արևածաղկի քուսպի արտահանման մաքսատուրքերի լողացող դրույքաչափերի գործողության ժամկետը։
Բացի այդ՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը արտահանման գործող ժամանակավոր արգելքի փոխարեն սահմանվում են ռապսի սերմի արտահանման մաքսատուրքեր։ Դրույքաչափը կկազմի 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան մեկ տոննայի դիմաց 165 եվրո։
Առաջվա պես ժամանակավոր սահմանափակումներ կտարածվեն Ռուսաստանից Եվրասիական տնտեսական միությունից դուրս ապրանքների արտահանման վրա։
Սահմանափակումների երկարաձգմանը հավանություն է տվել Տնտեսական զարգացման և ինտեգրման կառավարական հանձնաժողովի մաքսային, սակագնային և ոչ սակագնային կարգավորման, արտաքին առևտրում պաշտպանիչ միջոցառումների ենթահանձնաժողովը։