ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՌԴ-ն ՀՀ-ի 13 ձեռնարկությունների համար կվերացնի լոլիկի ներկրման սահմանափակումները

ՌԴ-ն ՀՀ-ի 13 ձեռնարկությունների համար կվերացնի լոլիկի ներկրման սահմանափակումները

՛՛Ռոսսելխոզնադզորը՛՛ փետրվարի 5-ից կվերացնի լոլիկի եւ պղպեղի մատակարարման ժամանակավոր սահմանափակումները ՀՀ Արմավիրի մարզի 13 ձեռնարկությունների համար, որտեղ Pepino mosaic virus-ի առկայության բնորոշ նշաններ չեն հայտնաբերվել:

Այս մասին որոշումն ընդունվել է հանրապետության լոլիկ եւ պղպեղ արտադրող ջերմոցային տնտեսությունների կարանտինային բուսասանիտարական մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա, որը հայկական կողմը ներկայացրել է ռուսական գերատեսչությանը։

Նշենք, որ Արմավիրի մարզից լոլիկի եւ պղպեղի ներմուծումն արգելվել էր 2020-ի դեկտեմբերի 14-ից` արտադրանքի մեջ պեպինո մոզաիկա վիրուսի հայտնաբերման պատճառով:

 

  • Կիսվել: