ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Մեղրիում ենթադրյալ ադրբեջանցիների ներթափանցման մասին տեղեկությունները:
ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացրեցին, որ լուրն ապատեղեկատվություն է:
«Ապատեղեկատվություն է։ Առհասարակ այդ ամբողջ տեղեկատվությունը սուտ է, կտրականապես հերքում ենք»,-ասացին ծառայության մամուլի կենտրոնից։
Հիշեցնենք՝ մի շարք լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների:



