ՌԴ արտահանված ելակը խնդիրներ է ունեցել. էկոնոմիկայի նախարար
Ռուսաստան արտահանված արտահանված ելակը խնդիրներ է ունեցել, ԱԺ–ում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Նոր լաբորատորիա ենք Բագրատաշենում հավատարմագրել, որը երեկ, օրինակ, մի բեռնատար դեղձ չի թողել, որ գնա Ռուսաստան։ Այսինքն, ինքներս թույլ չենք տալու, որ նման ապրանքը հասնի Ռուսաստան»։
Հիշեցնենք, ըստ ռուսական լրատվամիջոցների, Հայաստանից արտահանված ելակի մեջ վտանգավոր թունաքիմիկատ է հայտնաբերվել։