շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քննարկվել են Հայաստանում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները

Քննարկվել են Հայաստանում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հանդիպել է Զարգացման Ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ:
 
Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ-ում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները։
 
Արմեն Սիմոնյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ դեռևս նախորդ հանդիպմանը քննարկվել էր Վանաձորից Ֆիոլետովո երկաթուղային ենթակառուցվածքների ստեղծման հարցը և այժմ տեղում կարող են ծանոթանալ այդ հատվածին։
 
Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները հետաքրքրվել են երկաթուղային ենթակառուցվածքների համար նպաստավոր տարածքներում դրանց բացակայության պատճառների, պետության կողմից տրամադրվող սուբսիդիայի, հարևան երկրների՝ մասնավորապես Վրաստանի հետ ուղևորա և բեռնափոխադրումների զարգացման մասին։
 
Գործալաության ներկայացուցիչները նշել են, որ տվյալ ոլորտում ուսումնասիրությունների արդյունքները կարևոր են հետագա աշխատանքների համար և խոշոր ներդրումների համար անհրաժեշտ կլինի հիմնավորված կոմերցիոն ռազմավարության ծրագիր։
 
Նախարարի տեղեկալը հանգամանալից ներկայացրել է երկաթուղային ոլորտում Հայաստանի ունեցած ռեսուսրները, զարգացման առաջնահերթ ուղղությունները, պատասխանել գործըներներին հետաքրքրող հարցերին։ Քննարկվող ուղղություններց բացի, Արմեն Սիմոնյանը ԶՖԳ գործընկերներին առաջարկել է դիտարկել նաև երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման այլ ուղղություններ ևս։
 
Հանդիպման ժամանակ քննարկվել են կարևոր նշանակություն ունեցող այլ հարցեր և պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրությունների ավարտից հետո հանդիպել՝ արդյունքների հիման վրա հետագա աշխատանքները կազմակերպելու համար։

  • Կիսվել: