ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Քննարկվել են Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա հիմնական խնդիրներն ու մարտահրավերները

Քննարկվել են Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա հիմնական խնդիրներն ու մարտահրավերները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի Միջազգային անվտանգության և զենքի չտարածման բյուրոյի Միջուկային էներգիայի առևտրային մրցունակության գծով ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Սանոսյանը ողջունել է հյուրերին և գոհունակություն հայտնել վերջին շրջանում առկա համագործակցության համար։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա հիմնական խնդիրները, մարտահրավերները։

Նախարարի հետ հանդիպումից հետո, նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել ընդլայնված կազմով ևս մեկ քննարկում։

  • Կիսվել: