հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Քննարկվել է էներգետիկայի բնագավառում Իրաքի հետ համագործակցությունը

Քննարկվել է էներգետիկայի բնագավառում Իրաքի հետ համագործակցությունը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մուհամմադ Ալ-Շեյխլիին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցությանը, դրա հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր։
 
Նարեկ Ապիտոնյանը կարևորել է Հայաստանի և Իրաքի զարգացող հարաբերությունները և հույս է հայտնել, որ էներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցության դինամիկան կբարելավվի, և նոր հնարավորություններ կընձեռնվեն:

  • Կիսվել: