շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ 

Այս պահին շինարարության մեջ ներգրավված է շուրջ 90 միավոր շինտեխնիկա։ 

Կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են հողային աշխատանքներ։ Նշենք‚ որ շինարարությունն այստեղ մեկնարկել է ընթացիկ տարվա մայիսից։

Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով:

 

  • Կիսվել: