երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Փոքր ու միջին բիզնեսը վճարում է բյուջեի 1,2 տոկոսը, սա խայտառակություն է. Ծառուկյան

Փոքր ու միջին բիզնեսը վճարում է բյուջեի 1,2 տոկոսը, սա խայտառակություն է. Ծառուկյան

Այսօր փոքր ու միջին բիզնեսով զբաղվում է 300 հազար ընտանիք, սակայն փոքր ու միջին բիզնեսը վճարում է բյուջեի 1,2 տոկոսը, սա խայտառակություն է: Այս մասին այսօր Էջմիածնում քարոզարշավի ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ցանկացած պետությունում փոքր ու միջին բիզնեսը բյուջեին տալիս է 25 տոկոսից բարձր եկամուտներ: Իսկ մեզ մոտ տալիս է 1,2 տոկոս: Կարելի է փոքր ու միջին բիզնեսին ասել՝ ժողովուրդ ջան, մեկ տարի ձեզ հարկերից ազատում ենք, դրանով այդ 300 հազար ընտանիքին հնարավորություն ենք տալիս ապրելու, չվախենալու, որ ամեն մի թղթի համար, ՀԴՄ չխփելու համար կարող են պրոբլեմ սարքե...՛՛:

  • Կիսվել: